1948 դիտում
20:11 21-05-2015
«Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել են խուզարկություններ, հարցաքննվել տարբեր անձինք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ անձինք, առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմունշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ.Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51695/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում՝ մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն հայտնել էին, որ աջ աչքի վնասվածքով՝ կոպի պատռվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Հ. Զաքարյանը:
Նմանատիպ նյութեր
18230 դիտում
13:46 05-01-2016
Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 48-ամյա հովվի դին. նրան 2 օր էր՝ փնտրում էին
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
913 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»