18233 դիտում
13:46 05-01-2016
Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 48-ամյա հովվի դին. նրան 2 օր էր՝ փնտրում էին
Այսօր՝ հունվարի 5-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերել են 48-ամյա Կիմա Հովսեփյանի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոնվում էր հունվարի 3-ից և աշխատում էր «Սդղի գյոլ» կոչված հանդամասում գտնվող գոմերում որպես պահակ:
Այդ օրը նա գնացել էր սնունդ բերելու և ժամը 17:00-ից ոչ մի տեղեկություն չկար նրա մասին: Որոնողական աշխատանքներին այդ ողջ օրերի ընթացքում մասնակցել են թիվ 55 և թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները և Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները:
Այս պահին «Սդղի գյոլ» կոչվող տարածք են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)