2590 դիտում
09:46 22-05-2015
Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից մեկ շաբաթ առաջ. Ժողովուրդ
«Մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողուքտյանը:
Եկեղեցու կառուցումը սկսվել է 2003թ.-ի մայիսի 25-ից և փաստորեն՝ ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է, որ եկեղեցին, «շատ պատահականորեն», կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին: Եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է և բնականաբար ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10533 դիտում
09:52 12-06-2015
Փողոցում հայտնված ընտանիքի միակ հույսն Արտաշատի նորընտիր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը