211652_close_icon
views-count10536 դիտում article-date 09:52 12-06-2015

Փողոցում հայտնված ընտանիքի միակ հույսն Արտաշատի նորընտիր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին են դիմել Արտաշատի բնակիչներ Ծաղկո, Գնել և Լյուսյա Հակոբյանները և պատմել, թե ինչպիսի անելանելի վիճակում են հայտնվել և գիշերում են բաց երկնքի տակ: Ստորև ներկայացնում ենք նրանց նամակը. «Արտաշատ քաղաքի Սպանդարյան 10 հասցեում գտնվող տունը կառուցվել է Ծաղկո Հակոբյանի և վաղամեռիկ քրոջ` Լուսիկ Մխիթարյանի ամուսնու՝ Միշա Մխիթարյանի համատեղ միջոցներով: Սպանդարյան 10-ում մինչ 1998թ.-ը բնակվել են Ծաղկո Հակոբյանը, քրոջ որդին՝ Նելսոն Մխիթարյանը` կնոջ և երեխաների հետ միասին: Ընտանիքում առկա վեճերին և անհաշտություններին վերջ դնելու համար Ծաղկո Հակոբյանն առաջարկել է բնակարանների փոխանակություն կատարել, այն է՝ նույն քրոջ մյուս զավակի` Նինել Մխիթարյանին պատկանող Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12 շենքի 39 տունը տրամադրել Նելսոն Մխիթարյանին, իսկ Նինել Մխիթարյանին իր 3 զավակների հետ միասին մշտական բնակության տեղափոխվել Սպանդարյան 10 հասցեում գտնվող տուն: Փոխադարձ համաձայնության գալով՝ 1998թ. օգոստոսի 20-ին կնքվել է բնակելի տան նվիրատվության պայմանագիր, որով Նինել Մխիթարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Դուրյան փողոցի N12/39 բնակելի տունը նվիրել է իր եղբորը` Նելսոն Մխիթարյանին: Նույն թվականի օգոստոսի 25-ին Նելսոն Մխիթարյանը կնոջ և երեխաների հետ հանվել է Սպանդարյան 10 հասցեում բնակության հաշվառումից, որն օրենքով սահմանված կարգով արձանագրվել է տնային գրքում: 1998թ. օգոստոսի 22-ին Նինել Մխիթարյանը իր 3 զավակների հետ միասին հաշվառվել է Սպանդարյան 10 հասցեում, որը ևս արձանագրված է տնային գրքում: Վերոհիշյալ բոլոր փաստերը իրենց վկայությամբ կարող են հաստատել կից ապրող հարևանները: Նելսոն Մխիթարյանը փաստացի 1998թ-ից չբնակվելով Սպանդարյան 10 հասցեում՝ Արտաշատի քաղաքապետարանի կողմից կարողացել է ստանալ տեղեկանք տվյալ հասցեի բնակիչ հանդիսանալու վերաբերյալ, որի հիման վրա 2011թ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ն նրան տրամադրել է սեփականության վկայական, որում որպես Սպանդարյան 10 տան սեփականատերեր են նշված Ծաղկո Հակոբյանը և Նելսոն Մխիթարյանը: Տվյալ փաստը քննարկվել է նաև Արտաշատի իրավապահ մարմիններում, բայց, քանի որ Նինել Մխիթարյանը և իր զավակները բացակայում էին ՀՀ-՝ արտագնա աշխատանքի պատճառով, իսկ Ծաղկո Հակոբյանը ուներ առողջական լուրջ խնդիրներ, գործը համապատասխան ընթացք չի ստացել: Սեփականության իրավունքի վկայականի ձեռքբերումից հետո Ծաղկո Հակոբյանի եղբոր որդու` Ազատ Հակոբյանի և Նելսոն Մխիթարյանի միջև կազմվել է ստացական, որով իբրև Նելսոն Մխիթարյանը Ազատ Հակոբյանից ստացել է x ԱՄՆ դոլար: Նելսոն Մխիթարյանը արտագնա աշխատանքի պատրվակով լքել է ՀՀ-ը: Ապա Ազատ Հակոբյանը, այսպես կոչված, «պարտքը» հետ ստանալու համար դիմել է ՀՀ դատական մարմիններին և ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճռով 02.09.2013թ. Նելսոն Մխիթարյանը ճանաչվել է անհայտ բացակայող ու որպես պարտքի փոխհատուցում Ազատ Հակոբյանը ձեռք է բերել Սպանդարյան 10 տան 1/2-ը: Նույն ժամանակ Ազատ Հակոբյանը դիմել է դատական մարմիններին՝ Ծաղկո Հակոբյանին տրված գումարը գանձելու համար: Գտնվելով ծանր նյութական վիճակում և առկա ընտանեկան խնդիրները լուծելու համար Ծաղկո Հակոբյանը դիմել էր իր եղբոր որդուն` Ազատ Հակոբյանին և նրանից ստացել 7300 ԱՄՆ դոլար, սակայն չէր կարողացել պայմանավորված ժամկետում վերադարձնել պարտքը: Տան արդեն մյուս կեսը ևս ձեռք է բերվել Ազատ Հակոբյանի կողմից: Այս դեպքում հաշվի չեն առնվել, որ այդ տան համասեփականատերեր են հանդիսանում նաև Նինել Մխիթարյանը և իր զավակները` Գնել Հակոբյանը, Գուրգեն Հակոբյանը և Լյուսյա Հակոբյանը՝ իր անչափահաս աղջկա՝ Միլենա Պետրոսյանի հետ միասին: Ազատ Հակոբյանը դիմել է ԴԱՀԿ ծառայությանը տունը վերջիներից ազատելու համար: Այժմ տվյալ հասցեում բնակվող 80-ամյա Ծաղկո Հակոբյանը, Գնել Հակոբյանը և Լյուսյա Հակոբյանը իր անչափահաս աղջկա Միլենա Պետրոսյանի հետ միասին հայտնվել են փողոցում` չունենալով ոչ մի ֆինանսական միջոց և բնակության վայր,իսկ մայրը` Նինել Հակոբյանը և մյուս որդին` Գուրգեն Հակոբյանը գտնվում են արտագնա աշխատանքում` փորձելով լուծել ընտանեկան խնդիրները և մարել վերցրած գումարը: Փաստացի կեղծ տվյալների հիման վրա Ազատ Հակոբյանի կողմից ամբողջությամբ զավթվել է Սպանդարյան 10 հասցեի տունը: Ծաղկո Հակոբյանը չի հրաժարվում իր պարտքից և պարտավորվում է վճարել՝ անգամ վաճառքի դնելով իր տունը, բայց այդ հնարավորությունից ևս զրկված է, քանի որ ԴԱՀԿ որոշմամբ այսօր այդ տունը հանձնվել է Ազատ Հակոբյանի տնօրինությանը, իսկ տվյալ տան բնակիչները գիշերում են բաց երկնքի տակ: Շահը և ագահությունը կուրացրել են Ազատ Հակոբյանի բոլոր մարդկային հատկանիշները՝ մոռանալ տալով, որ զրկում է տանից իր հարազատ հորաքրոջը, մոռանալ տալով, որ իր հարազատ հայրը` Լևոն Հակոբյանը, իր ծերությունը անցկացրել է այդ նույն տանը և Ծաղկո Հակոբյանն է հոգ տարել նրա նկատմամբ: Ծաղկո Հակոբյանն է այդ նույն տանը հոգ տարել նաև իր հոր և մոր` Հարություն և Մարթա Հակոբյանների, քրոջ`վաղամեռիկ Լուսիկ Հակոբյանի նկատմամբ, ընտանիք չկազմելով՝ մեծացրել նրա զավակներին՝ Նելսոն, Նորիկ և Նինել Մխիթարյաններին: Ծաղկո Հակոբյանն այժմ գտնվում է ծանր առղջական վիճակում, իսկ Նինել Մխիթարյանի ծնողազուրկ երեխաներն այսօր անելանելի վիճակում են: Միակ ցանկությունը այն է` ժամանակ տրամադրելու վաճառելու տունը և մարելու Ծաղկո Հակոբյանի կողմից վերցրած գումարը: Ազատ Հակոբյանը համարվում է Արտաշատ քաղաքում հայտնի մարդ և ունի և ունեցել է բազմաթիվ բիզնես-գործունեություններ, սերտ կապեր՝ իշխանական կառույցների ղեկավարների հետ և քանի որ տվյալ տունը գտնվում է Արտաշատ քաղաքի կենտրոնում՝ լճի ափին, հարմար է որպես ռեստորան կամ ժամանցի այլ վայր կազմակերպելու համար, չի խնայել միջոցներ՝ այս ամենը կազմակերպելու համար: Հայցում ենք Ձեր մարդկային վերաբերմունքը և խնդրում Ձեր օգնությունը տվյալ խնդրի լուսաբանման համար` հույս ունենալով, որ հանրության ուշադրությունը կարող է օգնել վերականգնելու արդարությունը: Այժմ ընտանիքը գիշերում է Արտաշատ քաղաքի Սպանդարյան 10 փողոցում՝ բաց երկնքի տակ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր