211652_close_icon
views-count1418 դիտում article-date 14:26 22-05-2015

Թմրամիջոցը պատրաստել էր բենզինի, դեղահաբերի և այլ նյութերի խառնուրդից` անձնական օգտագործման համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Գուգարքի Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 1.5 լ տարողության պլաստմասսե շիշ` կաթնագույն խիտ զանգվածով, և ապակյա դատարկ սրվակ: Կոլյա Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, շշի մեջ առկա զանգվածը թմրամիջոց է, որը պատրաստել է 2014 թ. նոյեմբեր ամսին` բենզինի, «սեդալգին» դեղահաբերի և այլ նյութերի խառնուրդից` անձնական օգտագործման համար: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր