211652_close_icon
views-count971 դիտում article-date 12:36 23-05-2015

Ստամբուլում խոշոր բողոքի ցույց է տեղի ունեցել՝ «Քամպ Արմեն» հայկական որբանոցը չքանդելու պահանջով. տեսանյութ

Մայիսի 22-ի երեկոյան Ստամբուլում բողոքի մեծ ցույցի և երթի են դուրս եկել Թուրքիայում բնակվող հայերը, ովքեր պահանջել են դադարեցնել Թուզլա թաղամասի «Քամպ Արմեն» որբանոցի քանդման աշխատանքները և վերադարձնել այն իրական տերերին: Հայերի մի քանի հարյուրանոց երթը շարժվել է դեպի Գալաթասարայի հրապարակ: Ցուցարարները բարձրացրել են պաստառներ: Երթը կազմակերպել է Ստամբուլի «Նոր զարթոնք» շարժումը: Որբանոցում են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր