2908 դիտում
17:08 24-05-2015
Բարսելոնան մեծարեց և արքայավայել հրաժեշտ տվեց Չավիին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Դեպորտիվոյի» հետ:
Այս հանդիպումը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» լեեգենդար կիսապաշտպան, 35- Չավիի վերջին խաղն էր: Հիշեցնենք, որ Չավին[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/21/53713/] հայտարարել էր[/url] ակումբում իր կարիերան ավարտելու և կատարյան «Ալ-Սադ» տեղափոխվելու մասին:
Այս առթիվ «Կամպ Նոու» մարզադաշտում հավաքված երկրպագուները Չավիին արքայավայել հրաժեշտի և մեծարման արարողություն էին պատրաստել: Խաղից հետո մարզադաշտի տրիբունայում ծածանվեց Չավիի պատկերով հսկայական պաստառը: Բացի այդ, հենց Չավիին հանձնեցին Իսպանիայի չեմպիոնական գավաթը:
Մեծարման արարողությունից հետո Չավին կարճ ելույթ ունեցավ, որտեղ իր երախտագիտությունը հայտնեց երկրպագուներին և թիմակիցներին:
Չավի. «Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող ֆուտբոլիստը ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.: 2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3604 դիտում
12:46 05-06-2017
Մադրիդը մեծարեց իր հերոսներին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2369 դիտում
16:14 25-05-2014
«Արքայական ակումբին» արքայավայել են ընդունել Մադրիդում. ֆոտոշարք
14204 դիտում
13:42 24-07-2014
Աշխարհի չեմպիոնների արքայավայել հանգիստը. ֆոտոշարք
Այս բաժնից
3073 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1840 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1087 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ