211652_close_icon

Աստանայում այսօր մեկնարկում են Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունները

views-count1302 դիտում article-date 09:15 25-05-2015
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկելու են Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունները, որոնք կավարտվեն մայիսի 27-ին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին: Այդ երկրի ԱԳՆ-ը մամլո հաղորդագրություն է տարածել, որոևւմ ասված է. «Մտահոգություն արտահայտելով Սիրիայի ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակով շուրջ, հավատարիմ մնալով խիստ դիրքորոշմանը, որ սիրիական ներքին հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով և դա կորղ են անել միայն սիրիացիները, Ղազախստանը որոշել է հրապարակ տրամադրել սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին՝ երկխոսության համար և ստեղծել է բանակցությունները հաջող անցկացնելու անհրաժեշտ պայմաններ»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կսկսվեն մայիսի 26-ից:

Նմանատիպ նյութեր