211652_close_icon
views-count2217 դիտում article-date 11:17 24-01-2017

Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները

Աստանայում երկրորդ օրըն է, շարունակվում են Սիրիայի հարցով բանակցությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակում, հաղորդում է TASS-ը։ «Հանդիպումը վերսկսվել է, աշխատանքը շարունակվում է, մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»,-նշել է Միստուրան։ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը այսօր դե Միստուրայի միջնորդությամբ շարունակելու են Սիրիայում հաշտության աջակցության մեխանիզմների քննարկումը։ Մասնակիցները նաև մտադիր են ավարտել փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում է Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը։ Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, քանի որ տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պետք է լուծում գտնեն։ Համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա Rixos President Astana հյուրանոցի /որտեղ անցկացվում են/ դիմաց գտնվող «Казмедиацентр»-ում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ տեղի ժամանակով ժամը 14։00-ն։ Ամենայն հավանականությամբ, ասուլիսին ներկա կգտնվեն բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր