211652_close_icon
views-count1086 դիտում article-date 11:00 25-05-2015

Ջո Հարթը 4-րդ անգամ ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր-Լիգայի լավագույն դարպասապահ

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-Լիգայի լավագույն դարպասապահ: Հարթն այս մրցաշրջանում 14 անգամ անառիկ էր պահել դարպասները: Այս տիտղոսը 28-ամյա անգլիացու կարիերայում դարձավ չորրորդը և այդ ցուցանիշով նա շրջանցեց «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին և «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Խոսե Ռեյնային, որոնք երեքական անգամ են ստացել «Ոսկե ձեռնոցները»: Ավելի վաղ Հարթը լավագույն դարպասապահ էր ճանաչվել 2010/11, 2011/12 և 2012/13 մրցաշրջաններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր