860 դիտում
11:42 25-05-2015
Բեյրութում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսը բացեց կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշեց ցուցահանդեսի «Արովեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրեց մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսեց գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:
Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձավ հայ և լիբանանցի ժովողուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:
Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
16:16 07-03-2015
Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
793 դիտում
11:59 18-04-2015
Մինսկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
601 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր