1999 դիտում
12:32 26-05-2015
Իրանը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել Իսպանիա հեղուկ գազ արտահանելու շուրջ
Իրանական Gas Commercial Company ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Բարաթին հայտնել է, որ Իրանի և Իսպանիայի միջև ոչ պաշտոնական բանակցություններ են տարվում իրանական հեղուկ գազն Իսպանիա արտահանելու շուրջ:
Բարաթին նշել է, որ ընկերության գլխավոր խնդիրներից մեկը պատժամիջոցների վերացումից հետո եվրոպական երկրներ հեղուկ գազ մատակարարելն է:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը, որը մշակում են Իրանը և «վեցյակի» անդամ երկրները, պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի 30-ը: Իսկ ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանի իշխանությունները կթույլատրեն ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների մուտքը Փարչինի ռազմական օբյեկտ:
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
16:41 19-10-2015
Իրանը եվրոպական ընկերությունների հետ օդանավակայանների կառուցման շուրջ բանակցություններ է անցկացրել
Այս բաժնից
643 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
655 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
853 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր