211652_close_icon
views-count1503 դիտում article-date 12:13 27-05-2015

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինության ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է 2015թ. բանակային տարվա առաջին կիսամյակի ավարտական փուլում նախատեսվող գործընթացների անթերի իրականացման անհրաժեշտությունը, խոսել միավորումներում և զորամասերում սպասվող հսկողական ստուգումների, զորացրման և զորակոչի նախապատրաստման ու դրանց նպատակային կազմակերպման մասին: Խորհրդակցության վերջում բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր