211652_close_icon
views-count1302 դիտում article-date 11:20 08-05-2015

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը եռատոնին նվիրված արիության դաս է վարել Արցախի մայր ԲՈՒՀ-ում

Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: ՊԲ հրամանատարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար: Մովսես Հակոբյանը համալսարանականներին ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները և վստահեցրել, որ պաշտպանության բանակն այսօր ունի բոլոր անհրաժեշտ միջոցները Արցախի Հանրապետության պետական սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր