1110 դիտում
12:50 27-05-2015
Արցախում ամփոփվեցին ԶՈՒ միավորումներից մեկի տեսչական ստուգումների արդյունքները
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի զինված ուժերի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև առկա փոխհամագործակցության և փորձի փոխանակման շրջանակում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին` ՀՀ Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը բարձր է գնահատել նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը ինչպես Արցախի, այնպես էլ համահայկական պաշտպանունակության բարձրացման գործում:
Խոսելով բուն միջոցառման և դրա արդյունքների մասին` գլխավոր ռազմական տեսուչն իր գոհունակությունն է հայտնել ստուգման ենթարկված միավորման զորամասերի և բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածության վերաբերյալ` ընդգծելով, որ միավորումը պատրաստ է լրիվ ծավալով կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
Վերջում կատարված աշխատանքի համար տեսչական խմբին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2215 դիտում
20:34 26-01-2015
Ամփոփվել են Սյունիքի մարզում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները
4298 դիտում
19:50 24-12-2016
ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքները
1025 դիտում
18:12 11-02-2021
2020 թ․ ընթացքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր