211652_close_icon
views-count1165 դիտում article-date 16:12 27-05-2015

Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածողին հայտնաբերեցին

Մայիսի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի և 5-րդ Հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Երևանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտակ Մ.-ին և 1993 թ. ծնված Սմբատ Ս.-ին: Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտային և կոպային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Դավիթ Հ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արման Մ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է բռունցքով հարվածել Դավիթ Հ.-ին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր