211652_close_icon
views-count1100 դիտում article-date 09:54 29-05-2015

ԱԱԽ-ի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում. ՉԻ

«Ազգային անվտանգության խորհուրդը թեև որպես պնտական մարմին որևէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում: Միայն ապրիլ ամսվա ընթացրում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց: 1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը: Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել է տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաև՝ սև գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ և այսպես շարունակ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր