211652_close_icon
views-count1669 դիտում article-date 12:00 29-05-2015

Իրանում բացվել է ծանոթությունների պետական կայք

Իրանում բացվել է ծանոթությունների պետական կայք: Պաշտոնական տվյալների համաձայն, Իրանում ամուսնությունների 22 տոկոսը ավարտվում է ամուսնալուծությամբ, իսկ մայրաքաղաք Թեհրանում այդ տոկոսն ավելի բարձր է: Վիճակագրությունից անհանգստացած իշխանությունները որոշել են իրենց ձեռքը վերցնել ամուսնության կազմակերպումը և ստեղծել կայք: Ի տարբերություն այլ սոցկայքերի, այստեղ օգտատերերը չեն կարող տեսնել միմյանց լուսանկարները և տվյալները: Դրանք հասանելի են միայն ադմինիստրատորներին. հենց նրանք էլ զբաղվում են համապատասխան զույգերի ընտրությամբ: Կայքը վերահսկում է պետությունը:

Նմանատիպ նյութեր