211652_close_icon
views-count1358 դիտում article-date 16:20 29-05-2015

Մեծ Բրիտանիայի վարչապետ. Բլատերը պետք է հեռանա ՖԻՖԱ-ից

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պետք է թողնի իր պաշտոնը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնը՝ Բեռլինում Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ավարտից հետո: «Նա պետք է հեռանա: Չի կարելի նման լուրջ կազմակերպությունում լուրջ մեղադրանքների առկայությամբ ձև ընդունել, թե ոչ մի բան չի պատահել: Որքան շուտ հեռանա, այնքան՝ լավ: Այժմ մենք տեսնում ենք այդ հրաշալի խաղի սարսափելի կողմերը:», նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր