1002 դիտում
09:58 30-05-2015
Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են. ՀԺ
Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են։
Թերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է. «Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների շուկայական գների մոնիթորինգը ցույց է տալիս, որ սարքավորումների ձեռք բերման գները միջինում 20 տոկոսով գերազանցում են շուկայականը»: ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված ծառայությունների գները, ըստ ՀԾԿՀ եզրակացության, գերազանցում են շուկայականը մոտ 14 տոկոսով: Հանձնաժողովը նաև արձանագրել է որ ՀԷՑ-ի պատվերները կատարող այլ ընկերությանները, օրինակ հաղորդալարեր ու մալուխներ գնում են շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով: Բայց այս իրավիճակը, հանձնաժողովի կարծիքով, ընդամենը աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք է ոչ ավելին։ Եվ ահա այսպիսի պատկեր աչքի առաջ ունենալով. ՀԾԿՀ-ն անցած տարվա օգոստոսին սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց էլէներգիայի սակագինը 4 դրամով։ Հիշեցնենք, առաջիկայում ՀԾԿՀ–ն քննարկելու է սակագինը արդեն 17 դրամով բարձրացնելու հարցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4498 դիտում
20:44 30-07-2018
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից կատարված ծախսերն ուռճացված են. Գևորգ Գորգիսյանը դիմել է նախարարին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը