Ռուսաստանցիների մեծամասնությունը գտնում է, որ երկիրը պետք է շարունակի մասնակցել Եվրատեսիլին
համաձայն «Левада-Центр»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների, ռուսաստանցիների մեծամասնությունը (68 տոկոսը) գտնում է, որ երկիրը պետք է շարունակի մասնակցել «Եվրատեսիլի» երաժշտական մրցույթին: Հարցմանը մասնակցել է 800 մարդ՝ Ռուսատանի 134 բնակավայրերից:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հարցման մասնակիցների 17 տոկոսը հակառակ կարծիքին է, իսկ գրեթե նույնքան տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: