211652_close_icon
views-count1609 դիտում article-date 20:55 31-05-2015

ԻՊ զինյալները Պալմիրայում բանտ են պայթեցրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալմիրա քաղաքում բանտ են պայթեցրել: Զինյալների խոսքով՝ բանտը խորհրդանշում է երկրի նախագահ Բաշար Ասադի եւ նրա հոր ռեժիմի հանցագործությունները, այդ պատճառով են որոշել են ձերբազատվել դրանից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնագույն քաղաքը գրավելուց հետո զինյալները բաց էին թողել կալանավորներին: Որոշներին էլ իրենց հետ տարել էին քաղաքը լքած կառավարական զորքերը:

Նմանատիպ նյութեր