211652_close_icon
views-count888 դիտում article-date 14:00 31-08-2015

ԻՊ-ի զինյալները Պալմիրայում եւս մեկ տաճար են պայթեցրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում պայթեցրել են I դարում կառուցված Բելի տաճարը: Սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ տաճարը զգալի վնասվել է, իսկ թե որքան՝ պարզ չէ: Տեղացիներից մեկի խոսքով էլ՝ տաճարից կանգուն է մնացել մի պատը միայն: Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին էլ ջիհադականները պայթեցրել էին Բաալ-Շամինի հնագույն տաճարը: Իսլամիստների բարբարոսությունը քննադատել էին միջազգային կառուցները:

Նմանատիպ նյութեր