211652_close_icon
views-count602 դիտում article-date 15:51 01-06-2015

Յունկերը, Մերկելը և Օլանդը Բեռլինում կմասնակցեն «արդյունաբերողների Եվրոպական կլոր սեղանին»

Հունիսի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կմասնակցի «արդյունաբերողների Եվրոպական կլոր սեղանին»: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, նշվում է, որ նիստին մասնակցելու են արդյունաբերողների «կլոր սեղանի» մեջ մտնող խոշորագույն եվրոպական ձեռնարկությունների ներկայացուցիչները, իսկ դրանում քննարկվելու է եվրոպական տնտեսությունների համար թվային տեխնոլոգիաների նշանակությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հնարավորություն կունենա շուկայի ներկայացուցիչների հետ քննարկել այն ռազմավարական պլանները, որոնք մոտակա ամիսներին կմանրամասնվեն կոնկրետ օրենսդրական դրույքներով:

Նմանատիպ նյութեր