1114 դիտում
18:00 01-06-2015
Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը
Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում:
Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչութան կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների և մաքսատների կողմից իրականացվող գործընթացներում»: Ըստ Կարեն Սեդրակյանի, պետական գնումների համակարգում հաճախ հանդիպող ռիսկերից են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` ՀՀ օրենսդրությանը և հրավերի պահանջներին անհամապատասխանությունները:
Ներքին աուդիտի վարչության պետի տեղեկացմամբ` աուդիտի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես հարկային տեսչությունների և բիզնեսի ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, այնպես էլ գործարար միջավայրի հետ աշխատանքների որակի բարձրացման հարցերին: Մասնավորապես հարկային ռեժիմի ճիշտ ընտրության նպատակով, ըստ հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանի, վերլուծություններ են անցկացվել շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների մոտ. «Արդյունքում 2015 թվականի մայիսին հայտնաբերվել է 9 փոխկապակցված տնտեսվարող, ովքեր օրենքի խախտմամբ տարիներ շարունակ չեն համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, ինչի հետևանքով պետության պատճառած վնասն ըստ նախնական հաշվարկների կազմել է 256 միլիոն դրամ»:
Աուդիտի շրջանակում իրականացված ուսումնասիրություններով մի շարք տնտեսվարողների մոտ բացահայտվել են նաև հարկերի և փաստացի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր: Իսկ մաքսատներում ուսումնասիրությունների արդյունքում հաճախ հանդիպել են փաստացի ներկրված ապրանքների ոչ ճիշտ ձևակերպումներ` ըստ ԱՏԳ կոդերի:
Բացի աուդիտորական աշխատանքներից, ըստ Կարեն Սեդրակյանի, վարչությունն իրականացրել է նաև նախարարության ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ծառայողական քննության նախապատրաստական աշխատանքների իրականացում. «2015-ին 21 դեպքով նյութեր են հավաքագրվել և ներկայացվել Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովին: Իսկ ծառայողական քննության արդյունքում 30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության»:
Վարչության կողմից իրականացվում է նաև Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրություն, վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում ու հետագա ընթացքի ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում: Այս տարվա ընթացքում ստացվել է այդպիսի 75 դիմում-բողոք:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
3787 դիտում
16:17 11-02-2017
Ներքին աուդիտի համակարգի կայացումը ՀՀ ՖՆ-ի համար լինելու է նախապատվություն
2908 դիտում
16:59 13-02-2020
Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն. հանդիպում
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված