2911 դիտում
16:59 13-02-2020
Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն. հանդիպում
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի փորձագետ Գոգչէ Աքբալիկը:
Այցերի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության, բույսերի և կենդանիների առողջության ռիսկի գնահատման ու կառավարման բնագավառներում կարողությունների զարգացման համար երկրում առկա հնարավորություններին:
Տպավորություններն ամփոփվել են ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է համագործակցությունը և առկա վիճակի այն վերլուծությունը, որը ՊԳԿ-ն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Ծրագրի շրջանակներում մասնագետների համար նախատեսված դասընթացներն արդեն մեկնարկել են:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
[/b]
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
18:00 01-06-2015
Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան