211652_close_icon
views-count2781 դիտում article-date 10:07 02-06-2015

Ֆուտբոլային թրիլեր և դրամա` Գերմանիայում. տեսանյութ

Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ գերմանական «Համբուրգ»-«Կարլսրուե» դիմակայությունը, որտեղ որոշվում էր Գերմանիայի Բունդեսլիգայի ուղեգրի ճակատագիրը: Հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի, Բունդեսլիգայի 16-րդ տեղը գրաված թիմը պետք է անցումային երկու հանդիպում անցկացներ Երկրորդ Բունդեսլիգայում 3-րդ տեղ գրաված թիմի հետ: Առաջին խաղում «Համբուրգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել «Կառլսրուեյի» հետ, ինչը հյուրերին առավելություն էր տալիս պատասխան խաղում: Երկրորդ խաղում «Կառլսրուեն» հանդիպման 78-րդ րոպեին բացեց հաշիվը, և երբ Բունդեսլիգայի ուղեգիրը գրեթե գրպանում էր, խաղի ավելացված ժամանակում «Համբուրգը» կարողացավ հավասարեցնել հաշիվը և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ հաջողությունը նորից ժպտաց համբուրգցիներին, որոն խաղավարտից 5 րոպե առաջ երկրորդ գնդակը խփեցին: Կառլսրուեցիները կարող էին խուսափել պարտությունից, սակայն հանդիպման ամենավերջում չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածը: Այսպիսով, «Համբուրգը» պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում: Նշենք, որ «Համբուրգը» գերմանական միակ ակումբն է, որը 1963 թվականից ի վեր, երբ ստեղծվեց Բունդեսլիգան, երբեք չի լքել բարձրագույն խումբը: Բունդեսլիգա, անցումային խաղ Երկրորդ հանդիպում «Կարլսրուե» - «Համբուրգ»՝ 1:2 (1:1) Յաբո՝ 78 –Դիաս՝ 90+1, Մյուլեր՝ 115
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր