211652_close_icon
views-count2863 դիտում article-date 20:45 05-08-2015

Ֆանտաստիկ ֆուտբոլային թրիլեր Ղազախստանում. տեսանյութ

Քիչ առաջ ավարտված Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղը՝ ղազախական «Աստանայի» եւ ֆիննական ՀԻԿ-ի միջեւ, գերդրամատիկ ընթացք ունեցավ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ խաղի առաջին խաղակեսում ֆիները երկու գնդակ խփեցին եւ ղազախ ֆուտբոլիստները պետք է երեք գնդակ խփեին՝ հաջորդ փուլ դուրս գալու համար: «Աստանային» հաջողվեց այդ հրաշքը եւ նրանք 56-րոպեին արդեն առջեւում էին 3:2 հաշվով: Բացառիկ գեղեցիկ էր ղազախական թիմի երրորդ գոլը՝ Դմիտրի Շոմկոյի կատարմամբ: Սրանով արկածները չավարտվեցին: 86-րդ րոպեին մրցավարը ձեռքով խաղի համար հեռացրեց «Աստանայի» պաշտպանին եւ 11 մետրանոց հարված նշանակեց, որը իրացնելով, ՀԻԿ-ը վերականգնեց իրեն ձեռնտու հաշիվը: Մնալով 10 հոգով, «Աստանան» կարողացավ երկրորդ անգամ հրաշք գործել եւ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին խփել հաղթական գնդակը՝ 4:3, ինչն էլ ղազախական թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր