952 դիտում
16:42 02-06-2015
Մեկնարկել է մայրաքաղաքի վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ:
Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով:
Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:
Նմանատիպ նյութեր
980 դիտում
13:26 31-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը
882 դիտում
15:50 30-10-2015
Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը
1076 դիտում
16:59 10-08-2016
Շարունակվում է երևանյան վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից