882 դիտում
15:50 30-10-2015
Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են գարնանը մեկնարկած վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: 2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 317 վթարային պատշգամբ:
Ծրագիրն իրականացվել է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Հիշեցնենք, որ շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, պետք է հոգ տանեն բնակիչները:
Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
980 դիտում
13:26 31-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը
949 դիտում
16:42 02-06-2015
Մեկնարկել է մայրաքաղաքի վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
1076 դիտում
16:59 10-08-2016
Շարունակվում է երևանյան վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից