211652_close_icon

Իրանը Airbus օդանավերով առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Դուբայ և Ստամբուլ

views-count1422 դիտում article-date 16:07 02-06-2015
Իրանական Mahan Air ավիաընկերությունը շուտով կշահագործի գնված 8 ուղևորատար օդանավերից առաջինը: Այդ մասին հաղորդում է Fars News-ը: Օգտագործված Airbus 300-600-ը, որն անհրաժեշտ վերանորոգում է անցել, առաջիկա օրերին կսկսի իրականացնել Թեհրան-Դուբայ և Թեհրան-Ստամբուլ չվերթները: 2011 թվականից սկսած Միացյալ Նահանգները 3 անգամ պատժամիջոցներ է սահմանել Mahan Air-ի նկատմամբ՝ մեղադրելով ընկերությանը Սիրիայի իշխանություններին համար նախատեսված զենք-զինամթերք փոխադրելու և Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի զինծառայողներին Սիրիա տեղափոխելու մեջ:

Նմանատիպ նյութեր