5128 դիտում
23:14 25-08-2020
«Aeroflot»-ը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանից
Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ թռիչքներ իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Զվարթնոց»-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, ովքեր «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս-Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ»,- ասված է հաղորդագրությունում:
«Զվարթնոց» օդանավակայանը գրառմամբ խնդրում է նկատի ունենալ, որ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ: Ուղևորը պետք է ուսումնասիրի նաև մեկնման երկրի մուտքի կանոնները և իր մոտ ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Նմանատիպ նյութեր
11885 դիտում
12:36 29-07-2022
«Ֆլայ Արնա» ավիաընկերությունը շուտով կսկսի իրականացնել շաբաթական 14 չվերթ դեպի Մոսկվա, 4-ական չվերթ՝ Սոչի և Թբիլիսի
1290 դիտում
16:07 02-06-2015
Իրանը Airbus օդանավերով առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Դուբայ և Ստամբուլ
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը