1506 դիտում
20:11 02-06-2015
Տաջիկստանի ՆԳՆ գնդապետը միացել է ԻՊ-ին
Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ոստիկանների գնդի հրամանատար, գնդապետ Հուլմուրոդ Հալիմովը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Իր տեսաուղերձում, որը նկարահանվել է Սիրիայում, նա նշել է, որ իր քայլը համարում է ըմբոստություն՝ Տաջիկստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Խոսքը նամազը եւ մահմեդական հագուստ կրելու արգելքի մասին է:
Գնդապետը կորած էր համարվում ապրիլի 23-ից: Նրա հարազատների խոսքով՝ նա իսլամիստների ֆանատ է եղել եւ զբաղվել ծայրահեղականների գործունեության քարոզչությամբ:
Հավելենք, որ շատ երկրներում ԻՊ-ն ճանաչված է ահաբեկչական խմբավորում, որի գործունեությունը, ինչպես նաեւ խմբավորմանն անդամակցելու փորձերը պատժելի են օրենքով:
Նմանատիպ նյութեր
564 դիտում
11:29 29-05-2015
Տաջիկստանի ՕՄՕՆ-ի ղեկավարը միացել է ԻՊ-ին
855 դիտում
14:35 22-04-2015
Եգիպտոսի ոստիկանության գնդապետը սպանվել է
Այս բաժնից
616 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
610 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար