16496 դիտում
23:59 12-07-2016
Ինչո՞ւ էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության գնդապետը մի քանի ժամ գտնվում Կոտայքի մարզի Քասախ գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 12-ին, Կոտայքի մարզ են այցելել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 10-ին տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել էր Քասախ գյուղի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տան տարածքում գտնվող, Անուշ Արամյանին պատկանող 96 քմ մակերեսով ավտոտնակը և մոտ 150 քմ խմորեղենի արտադրամասը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոտնակում ջրի բարձրությունը եղել է մոտ 1 մետր, իսկ արտադրամասինը` 50 սմ:
Փրկարարները տեղում անհրարժետ գործողություններ կատարելուց հետո Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանի հետ կազմել են վնասի չափերը ճշտելու արձանագրություն:
Փրկարարները Հ. Խանգելդյանի գլխավոությամբ շրջել են նաև գյուղում, ծանոթացել աղետի պատճառած վնասներին և կատարել համապատասխան նշումներ իրեց մոտ, ինչը փոխանցելու են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+