999 դիտում
19:06 02-06-2015
ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը հայ-իրանական սահմանին կանխել է թմրանյութի ներկրման փորձ
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված:
ՆՀՎ-ն հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ հաբերի տեսքով:
Շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան՝ ՆՀՎ աշխատակիցները 2015 թվականին ևս 3 դեպքով հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 2.3 կգ ափիոնանման զանգված. վերջին հայտնաբերումը մայիսի 31-ին էր, հայտնում է
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նմանատիպ նյութեր
6686 դիտում
20:13 05-12-2017
Նախաբացթողումային հսկողության դիտակետում մաքսային կանոնների խախտման փորձերն են. ՊԵԿ
1273 դիտում
11:50 08-11-2024
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել