211652_close_icon
views-count1391 դիտում article-date 18:18 02-06-2015

Անդրես Ինյեստա. Չեմպիոնների լիգայի գավաթը հրաշալի նվեր կլիներ Չավիին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է իր ակնկալիքները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Յուվենտուսի» հետ խաղից: «Չեմպիոնների գավաթը հրաշալի նվեր կլիներ «Բարսելոնայից» հեռացող Չավիի ու բոլոր թիմակիցների համար: Այսքան տարի Չավիի կողքին խաղալը մեծ պատիվ է եղել իմ համար: Նա լավագույն խաղարկողն է: Կարևորություն չենք տալիս նրան, որ մեզ հավակնորդ են համարում: Մեզ դիմակայելու է շատ ամուր թիմ, որի շարքերում բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ կան, որոնք հրաշալի են պաշտպանվում: Առջևում եզրափակիչն է՝ վերջին արգելքը, որը շատ բարդ կլինի հաղթահարել: Ինքներս մեզ հավակնորդ չենք համարում: Պիրլոն ունիկալ խաղացող է: Նա մեծ ազդեցութուն է թողնում թիմի վրա: Նա իսկական օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլ խաղալ: Պիրլոն լավ ֆուտբոլի մարմնավորումն է: Ցանկացած փոխանցումով նա կարող է մրցակցին բարդ դրության մեջ դնել», ասել է Ինյեստան:

Նմանատիպ նյութեր