21927 դիտում
10:04 03-06-2015
Սովետական ինչ մակնիշի է եղել ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի առաջին մեքենան, ինչ գնով է ձեռք բերել իր Hummer-ը, ինչով է այն դժվար պահել, ինչպես վթարի վայրում չի կարողացել խուսափել Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկից եւ ավելին
ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը 2006 թ-ի Hummer է վարում, որն օգտագործած վիճակում է գնել՝ մոտ ,000-ով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:
Պատգամավորն այդ մի ավտոմեքենան ունի, այն էլ դժվարությամբ է պահում, քանի որ շատ է բենզին ծախսում: «Իմ վարորդն էլ ես եմ: Վարորդ չունեմ»,- ավելացրեց նա:
Նա նշեց, որ հանգիստ վարորդ է, ավտոտեսուչներն իրեն չեն կանգնեցնում, բայց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկից չի կարողացել զերծ մնալ:
«Մաքսիմում աշխատում եմ խախտում չանել, չեն էլ կանգնեցնում: Մենակ նկարվում ենք: Ամիսը մի քանի խախտման թուղթ է գալիս: Եվ մի անգամ էլ մի տաքսի եկել էր, իմ մեքենային էր խփել: Գագիկ Շամշյանն էլ եկավ, նկարեց: Բայց, բարեբախտաբար, ոչ ես էի տուժել, ոչ էլ տաքսու վարորդը: ԱՊՊԱ-ն եկավ, ասաց՝ պահանջ ունե՞ս, ասացի՝ ոչ»,- մանրամասնեց Հրանտ Գրիգորյանը:
Ավտոմեքենայի մեջ հիմնականում Հանրային ռադիո է լսում: Հարցին, թե որն է եղել իր առաջին ավտոմեքենան, հումորով հիշեց. «Մի հարյուր տարի առաջ Москвич եմ ունեցել: Բանակից եկա, աշխատեցի, առա: Հիմնականում հողագործությամբ եմ զբաղվել: Այդպես աշխատելով ու բարձրանալով՝ սկսեցի Москвич-ից ու հիմա էլ Hummer եմ վարում»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Հրանտ Գրիգորյանին մաղթել անփորձանք երթեւեկություն, քիչ բենզին ծախսող ավելի լավ ավտոմեքենա կամ այնքան գումար, որ բենզինի գումարի մասին չմտածի: Իսկ, որ ամենակարեւորն է, երբեք վատ առիթներով Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկի առաջ չհայտնվի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին