211652_close_icon
views-count1335 դիտում article-date 21:14 03-06-2015

Վերացվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը: Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` խախտումները վերացրել է, արտադրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման պահանջներին` Ծառայության պետի հունիսի 2-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

Նմանատիպ նյութեր