1473 դիտում
10:31 04-06-2015
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Իրան-Հայաստան գազատարի՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Մինչ ռուսական ընկերությունը պատրաստվում է հերթական անգամ բարձրացնել Հայաստանի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, մինչ բոլորն ահազանգում են, որ, ի թիվս այլ պատճառների, դա նաև Ռուսաստանից էներգետիկ կախվածության հետևանքն է, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Իրան-Հայաստան գազատարի՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:
Այն վաճառվելու է... ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը: Ի՞նչ գնով, ի՞նչ պայմաններով է գազատարի այդ հատվածը վաճառվելու ռուսներին՝ երկրորդական հարց է: էականն այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ անգամ խորհրդանշականորեն պահպանել էներգետիկ և, ընդհանրապես, պետական անկախությունը: Հասկանալի է՝ դա չէր պահպանվելու այդ 40 կիլոմետրանոց խողովակաշարով: Խնդիրը քաղաքական է ու հանգում է նրան, որ Ռուսաստանը Հայաստանում տիրապետում է ամեն ինչի: Առանց բացառության՝ ամեն ինչի»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1881 դիտում
13:00 03-04-2022
Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը