2630 դիտում
09:27 20-08-2015
Արմեն Մովսիսյանը ԱՄՆ դեսպանին խոստովանել է, որ Հայաստան-Իրան գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով և հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը:
Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ պետք է լինի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 2,4 մլրդ խմ. գազ մատակարարել: Բացի այդ, նախարարը նաև խոստովանել է, որ այդ գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, որն, ըստ էության, չստացվեց:
Հիշեցնենք, որ հետագայում այդ գազատարը 30 մլն դոլարով վաճառվեց հենց ռուսական կողմին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4691 դիտում
15:04 19-12-2019
ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը նվազեցնելն անընդունելի է. «Իմ քայլի» առաջարկը մերժվեց
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը