211652_close_icon
views-count1253 դիտում article-date 13:38 04-06-2015

Իրանը 15,000 մարտիկների է ուղարկել Սիրիա

Իրանը Սիրիա է ուղարկել շուրջ 15,000 զինվորների, ովքեր «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցելու են Սիրիայի կառավարական ուժերին: Այդ մասին հայտնել է լիբանանյան The Daily Star-ը: Ինչպես նշում է պարբերականը, խոսքը գնում է Իրանից, Իրաքից և Աֆղանստանից հավաքագրած մարտիկների մասին: Վերջիններս կազմավորված ջոկատներով արդեն գտնվում են Դամասկոսի շրջանում և Լաթաքիա նահանգում: Սպասվում է, որ նրանք մասնակցելու են մասնավորապես Իդլիբ նահանգի մի շարք շրջանների վերահսկողությունը ահաբեկիչներից վերադարձնելու օպերացիաներին:

Նմանատիպ նյութեր