676 դիտում
17:26 04-06-2015
Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցության մի շարք արձանագրություններին
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրությանը և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխության» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բուն համաձայնագիրը կնքվել է 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը:
6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովի ջրի որակի և ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը:
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
11:25 07-09-2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի մասին արձանագրություններին
1236 դիտում
16:42 19-03-2015
Գործադիրը հավանություն է տվել միջազգային մի շարք վարկային համաձայնագրերին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»