211652_close_icon
views-count88916 դիտում article-date 09:39 04-06-2016

«Թթվի Քար» մականվամբ երիտասարդի Infiniti-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». օրինախախտը «խոնարհվեց» ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր էր ստանում, որ Երևան քաղաքում Infiniti մակնիշի 07 NM 070 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, քաղաքի տարբեր հատվածներում իրեն համարելով «լավ տղա», չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Ականատեսներն ասում են, որ նա հաճախակի է լինում Երևանյան լճի կամրջի մոտ գտնվող «գիշերային թիթեռնիկների» հատվածում և իր կարճ խելքով փորձում է «թիթեռնիկ կպցնել», սակայն մերժում ստանալով՝ հանգստանում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 3-ին, նշված Infiniti-ն տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 104 շենքում, իսկ մալաթիացիներն ասում են, որ նրա մականունը «Թթվի Քար» է: Օրեր առաջ ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է մալաթիացիների նշված Թթվի Քարը չարամտորեն խախտում երթևեկության կանոնները և մեքենան վարում առանց ամրագոտու: Ասում են նաև, որ նրա մոտ գուցե մանկուց «խասիաթ է ձևավորվել»՝ իր ընկերներին ու բարեկամներին ավտոմեքենայի միջից բարևում է՝ միջնամատ ցույց տալով, սակայն այս անգամ նա «խոնարհվեց» ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր