211652_close_icon
views-count1096 դիտում article-date 17:56 05-06-2015

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն անդրադարձել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթային գործընթացին: Զեկուցվել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կունենա 1.3 կմ երկարություն, ներառյալ 252մ կամուրջ Հրազդան գետի վրայով և մեկ ուղեանց: Այնուհետև խորհուրդը քննարկել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (Տրանշ 1) շրջանակում «Էջիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրում փոփոխություններ կատարելուն առնչվող հարցեր: Վերաբաշխում է կատարվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերում: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր