1211 դիտում
19:53 25-02-2015
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհուդը քննարկել եւ հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի տեխնիկական հսկողության եւ Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման եւ մոտ 60 կմ-ի մանրամասն նախագծման խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները եւ պայմանագիրը, «Հյուսիս-հարավ ճանապաարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը:
Զեկուցվել է, որ ճանապարհային միջանցքի Տրանշ 1-ի (Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ հատվածներ` 31կմ) շրջանակում վերակառուցվող ճանապարհի շինարարության 31 կմ ընդհանուր երկարությամբ բետոնե ծածկն արդեն իրականացված է: Միաժամանակ տեղեկացվել է, որ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածում նախատեսվում է բետոնե ծածկի աշխատանքները սկսել 2015 թվականի տարեվերջին եւ ավարտին հասցնել մինչ 2017 թ.: Այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատնքները: Նշվել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ Տրանշի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) հատվածում այժմ իրականացվում են հողերի օտարման եւ տարաբնակեցման
ծրագրերի մշակման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը