17096 դիտում
20:22 07-06-2015
28-ամյա վարորդը Արարատի մարզում Volkswagen-ով բախվել է ցուցանակին և կողաշրջվել. հղի կինն ու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում 28-ամյա Վրեժ Խաչատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 14 TA 014 համարանիշի ավտոմեքենայով Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել Դաշտավան գյուղը ազդարարող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ` 31-ամյա Աննա Խաչատրյանը, 2-ամյա Սևակ Խաչատրյանը, և 10-ամյա Սամվել Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել նշված հատվածում գտնվող ավտովերանորոգման սրահի աշխատակիցները, ովքեր իրենց ուժերով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Յուրի Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավոր Ա. Խաչատրյանը հղի է:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+