53367 դիտում
18:16 22-10-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Ստեփանյանը, Աշոտ Ղազարյանն ու Բենիկ Աբաղյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որր բախման հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտու մի հատվածը, իսկ որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ավտոմեքենաները չկայանեն, ու չստեղծվի արհեստական խցանում, այսքան շատ պարեկներ են ժամանել ու նրանց աշխատանքի շնորհիվ երթևեկությունը անխափան էր:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատ մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը ,ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը:
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները «Hyundai»-ի վարորդի կինն ու երեխաներն են:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+