211652_close_icon
views-count13981 դիտում article-date 10:07 08-06-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշադկան» լցրել են «գոլդ» համարանիշներով խմած վարորդների թանկարժեք մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանգստյան օրերին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 2 տասնյակից ավելի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց վարորդները կամ չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները կամ եղել են ոչ սթափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ 100-200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է ուժեղացված ծառայությունը և ցանկացած օրինախախտ վարորդ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ: ՃՈ ղեկավար կազմը կրկին կոչ է անում վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում մեքենաներ չվարեն, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց շահերից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր