13971 դիտում
12:16 30-08-2014
Երևանի ճանապարհային ոստիկանները ժամերի ընթացքում «ԳԱԻ պլաշադկան» լցրեցին «խմած» վարորդների «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, ինչի արդյունքում հայտնաբերվում են ոչ սթափ վիճակում, «կոկոնները տաքացրած» վարորդներ:
Երեկ՝ օգոստոսի 29-ին, ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հանձնարարությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն կատարելու արդյունքում տուգանային հրապարակ են տեղափոխել 2 տասնյակից ավելի տրանսպորատյին միջոցներ, որոնց վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում:
Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել են նաև վարորդներ, ովքեր բժշկական փորձաքննության են ենթարկվել ու պարզվել է, որ ալկոհոլի չափաբաժինն այնքան են չարաշահել, որ նրանց նկատմամբ կազմված վարչական ակտը կազմել է 150-200 հազար ՀՀ դրամ: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, որպեսզի քաղաքացիները լինեն անվտանգ: Ծառայությունը շարունակական է լինելու և մայրաքաղաքից բացի, այն կիրարականացվի նաև հանրապետության մարզերում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+