211652_close_icon
views-count2173 դիտում article-date 10:41 08-06-2015

Արտաշատն այսուհետ կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը

Արտաշատ քաղաքն այսուհետեւ կղեկավարի Արգամ Աբրահամյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ նախնական տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 21.013: ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը եղել է 21,350: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմել է 10,401: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 253: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջադրվել է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Արգամ Աբրահամյանը, Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն», ով անկուսակցական է եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Արգամ Աբրահամյանի հետ ինքաառաջադրված անկուսակցական Գարեգին Համբարձումյանը՝ «Շահումյան Ալկո» ՍՊԸ-ի տնօրենը, հետ է վերցրել փաստաթղթերը: Ինքնաառաջադրված անկուսակցական Հովհաննես Ղազարյանը` «Գազի Հովոն», եւս հրաժարվելու էր ընտրապայքարից: Իսկ արտաշատցիներն արդեն որպես նոր քաղաքապետի Արգամ Աբրահամյանին են ընդունում:

Նմանատիպ նյութեր